ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություններ

Հայտարարություն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող մրցույթի մասին

18/01/2024

Հիմք ընդունելով «Դատախազության մասին» օրենքի 38.1-րդ հոդվածի 4-րդ մասը՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը հայտարարում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող մրցույթի մասին:

 

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ կարող է նշանակվել «Դատախազության մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով նախատեսված պահանջները բավարարող և իրավաբանի մասնագիտական աշխատանքային առնվազն երկու տարվա փորձ ունեցող անձը:

 

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

ա) դիմում՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նախագահին (ձևը լրացվում է տեղում)․

 

բ) անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճենով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճենով)․

 

գ) բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին, ինչպես նաև՝ օտարալեզու փաստաթղթի նոտարական կարգով հաստատված թարգմանությունը)՝ պատճենով․

 

դ) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ՝ իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ՝ կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները) (տե՛ս՝ Ծանոթություն 1).

ե) ինքնակենսագրություն.

 

զ) արական սեռի հավակնորդի համար՝ նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ` պատճենով․

 

է) դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին ՀՀ կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ (տե՛ս՝ Ծանոթություն 2)․

 

ը) իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ (եթե հավակնորդը իրավաբանական գիտությունների թեկնածու կամ դոկտոր է), իսկ «Դատախազության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում` նաև գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով․

 

թ) տեղեկանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից՝ միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ․

 

ժ) տեղեկանք ՀՀ դատական դեպարտամենտից` դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու վերաբերյալ.

 

ժա) մեկ լուսանկար՝ 3X4 չափսի․

 

ժբ) հավակնորդը կարող է ներկայացնել երաշխավորագրեր, որոնք, իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ ընտրության գործընթացում․

 

ժգ) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ: Հարցաթերթիկը լրացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել հղումով, իսկ հարցաթերթիկը լրացնելու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, և հետևելով հարցաթերթիկի էլեկտրոնային լրացման ցուցումներին, լրացնել այն և տպված ու ամեն էջը ստորագրված տարբերակով ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ դրա էլեկտրոնային ֆայլն ուղարկել integrity@cpcarmenia.am  էլեկտրոնային փոստին: Հարցաթերթիկը լրացնելու հետ կապված հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով 012-77-77-28 հեռախոսահամարով:

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024թ. հունվարի 22-ից մինչև փետրվարի 2-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ն: 

 

Մրցույթն անցկացվելու է 2024 թվականի մարտի 1-ից հետո ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):

 

Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչությունը (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ.՝ 010-511-698, էլեկտրոնային փոստի հասցե՝ m.petrosyan@prosecutor.am):

 

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար բաց մրցույթի անցկացման կարգը (այդ թվում՝ հարցաշարը) հասանելի է ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում հետևյալ հղումով։

 

 

Հրապարակում ենք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու նպատակով դիմած այն անձանց անունները, որոնց հայտերը բավարարվել են.

 

  1. Հակոբյան Հասմիկ Միսակի
  2. Հարությունյան Սիրանուշ Ավետիքի
  3. Պապյան Իննա Յուրայի
  4. Կոստանյան Վազգուշ Գևորգի
  5. Մելքոնյան Ջուլիետտա Գառնիկի
  6. Գրիգորյան Սեդա Տիգրանի
  7. Մկրտչյան Լիանա Արայիկի
  8. Մուրադյան Լիլիթ Հայկազի