ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություններ

Հայտարարություն Սյունիքի մարզի դատախազության տարածքային բաժնի ավագ մասնագետի (31-42-Մ4-1) ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին

15/01/2024

ՀՀ դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը

 

Քաղաքացիական ծառայության սույն պաշտոնը զբաղեցնող անձն մասնակցում է Բաժնի փաստաթղթաշրջանառությունը և գործավարության միասնական կարգի պահպանման ու վարման, Բաժնի առանձնահատկություններով պայմանավորված էլեկտրոնային շտեմարանի մշակման և վարման աշխատանքների իրականացմանը, իրականացնում է Բաժնի կողմից հաշվառվող և վարվող մատյանների, կարգագրերի և անվանակարգի կազմման աշխատանքները, մասնակցում է Բաժնի հսկողական վարույթների կազմման, Մարզի դատախազի և (կամ) Մարզի դատախազության դատախազների կողմից պահանջվող գործերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, Բաժնի համապատասխան ծրագրային միջոցառումների ներկայացման, Բաժնի գործունեության մասին տեղեկանքի կազմման և ներկայացման, կատարված հանցագործությունների, դեպքերի մասին հաղորդագրությունների ստացման, մակագրության հանձնման և ըստ պատկանելության տրամադրման աշխատանքներին, իրականացնում է Բաժնի փաստաթղթերն արխիվ հանձնելու նպատակով փաստաթղթերի նախապատրաստման և սահմանված կարգով հանձնման աշխատանքները, Բաժնի փաստաթղթերի և այլ նյութերի ժամանակին առաքման աշխատանքները, մասնակցում է անհրաժեշտ տեղեկանքների, վերլուծական նյութերի և այլ փաստաթղթերի կազմման և ներկայացման աշխատանքների իրականացմանը, իրականացնում է իրավական ակտերի հաշվառման, դասակարգման աշխատանքները, մասնակցում է Բաժնի գործունեությանն առնչվող հարցերով քաղաքացիների ընդունելության հաշվառման, ամենամսյա տեղեկանքի ներկայացման, Բաժնի կողմից վարվող վիճակագրական հաշվետվությունների կազմման և ներկայացման, Դատախազության գործունեությամբ անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ոչ ֆինանսական ցուցանիշների կատարման մասին հաշվետվության կազմման աշխատանքների իրականացմանը:

 

Դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝

 

  • բարձրագույն կրթություն.
  • հանրայինծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
  • ՀՀ Սահմանադրության, «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքների, ՀՀ գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, քաղաքացիական ծառայությունը կարգավորող՝ ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշումների, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետենցիաներ (ընտրանքային կոմպետենցիա՝ ժամանակի կառավարում, փաստաթղթերի նախապատրաստում)։

Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքը։

 

Սույն պաշտոնի հիմնական աշխատավարձը 189696 (հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ է:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ. հունվարի 18-ը ներառյալ։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-12:30-ը։

 

Ընտրությունը կատարվելու է փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով։

 

Դիմել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5)՝

 

  • դիմում (ձևը լրացվում է տեղում)․
  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը)․
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը (լուսապատճենները)․
  • լուսանկար՝ 3 X 4 չափսի.
  • ռեզյումե (CV).
  • հայտարարություն 1(ձև 3՝ լրացվում է տեղում)․
  • հայտարարություն 2(ձև 4՝ լրացվում է տեղում):

Սույն հայտարարության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռախոսահամար՝ 010-511-605, էլ-փոստ՝ i.yeritsyan@prosecutor.am):

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

2024 թվականի հունվարի 15-ին ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված  Սյունիքի մարզի դատախազության տարածքային բաժնի ավագ մասնագետի (31-42-Մ4-1) ժամանակավոր թափուր պաշտոնի համալրման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին հայտարարության արդյունքների վերաբերյալ

 

Հ/հ

Դիմորդի ազգանունը, անունը, հայրանունը

Նշանակված քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը

  1.  

Մարո Համլետի Թովմասյան

Մարո Համլետի Թովմասյան