ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եթե ցանկանում եք օպերատիվ ծանոթանալ ՀՀ դատախազության կայքէջի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել եւ ներքոշարադրյալ բաժինների նորությունների մասին Ձեզ կտեղեկացնենք անմիջապես:

Աղվան Հովսեփյան
ՀՀ գլխավոր դատախազ

Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության դատախազության ինտերնետային էջում:

Հուսով եմ՝ այս էջում կգտնեք Ձեզ անհրաժեշտ եւ հետաքրքրող տեղեկատվությունը դատախազության աշխատանքների, պատմության եւ ներկայիս խնդիրների եւ գործառույթների իրականացման մասին :

Մենք կարեւորում ենք դատախազական մարմինների աշխատանքների մասին հանրությանը ճշգրիտ եւ ստուգված տեղեկատվության տրամադրումը եւ ակնկալում, որ էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը կնպաստի դատախազության աշխատանքների թափանցիկացմանը: Այստեղ կարող եք տեղեկանալ հանցավորության դեմ մղվող պայքարի, դատախազական մարմիններին վերաբերող իրադարձությունների մասին, ծանոթանալ վիճակագրական տվյալներին եւ օրենսդրական դաշտի փոփոխություններին:

18.05.2013 Զինդատախազություն.Գոմեշի մսի հայտնաբերման փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտական փուլում է

 ՀՀ ՊՆ պարենային բազայի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստի առթիվ քննվող քրեական գործով նախաքննությունը գտնվում է ավարտական, դատարան ուղարկելուց առաջ ձեռք բերված ապացույցների վերլուծության այլ ապացույցների հետ համադրման, գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատման փուլում:

 

18.05.2013 Երևանի ավագանու ընտրություններ. Թիվ 09/17 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան


Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Է.Եփրեմյանի կողմից թիվ 09/17 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

18.05.2013 Որոշում է կայացվել Դավիթ Խաչատրյանին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով զինծառայողին սպանելու գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին

 Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությամբ օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ։ 

18.05.2013 Երևանի ավագանու ընտրություններ. 07/18 ընտրատեղամասի ընտրախախտումների վերաբերյալ քրեական գործն ուղարկվեց դատարան


Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է թիվ 07/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված են © 2005-2013
Հրապարակված փաստաթղթերը պաշտոնապես կարող են օգտագործվել միայն ՀՀ գլխավոր դատախազության կողմից հաստատվելուց հետո:
Մեր հասցեն` Հայաստանի Հանրապետություն
ք.Երեւան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5
Հեռ.` +374 (10) 511-650
Էլ. փոստ` info@genproc.am
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն